Հայերեն   English   Русский  

​Մայիսի 1-ից ԱԳԼՃԿ-ներում գազը կվաճառվի կիլոգրամով


  
դիտումներ: 637

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տարածել է հայտարարություն մայիսի 1-ից ԱԳԼՃԿ-ներում գազի կիլոգրամով վաճառքի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ԱԳԼՃԿ-ներ շահագործող բոլոր տնտեսվարողներին.

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքն արդեն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, վավերացվել՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2019 թ. մայիսի մեկից:

ՇՎՏՄ-ն հորդորում է ԱԳԼՃԿ շահագործող բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին լցակայաններում գազի վաճառքը 2019 թ. մայիսի 1-ից պարտադիր իրականացնել կիլոգրամով, չգերազանցել ճնշման սահմանված 19,6 ՄՊա չափը և զերծ մնալ խախտումներից:

ՇՎՏՄ-ն սպառողներին խնդրում է լինել հանրային վերահսկող, անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով prosafe.mineconomy@gmail.com, prosafe@mineconomy.am էլփոստերից որևէ մեկին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: