Հայերեն   English   Русский  

Կամչատկայի ափերի մոտ 5,5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 160

Կամչատկայի ափերի մոտ 5.5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Կրոնոցկի ծոցում: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրոֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: Գրում է Russian.rt.com-ը:

«Երկրաշարժը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա, Պետրոլավլովսկ-Կամչատսկից 167 կմ դեպի հյուսիս-արևելք», - նշվել է գործակալության հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի էներգետիկ դասը կազմել է 12.4:

Ինչպես նշել են արտակարգ իրավիճակների նախարարությունում, բնակավայրերում ցնցումները չեն զգացվել, ցունամիի առաջացման վտանգ չի առաջացել:

Ապրիլի 13-ին Կամչատկայի ափերի մոտ 4.7 մագնիտուտով երկրաշարժ էր գրանցվել





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: