Հայերեն   English   Русский  

Ֆրանսիան Նոտր Դամի սրածայր աշտարակի վերականգնման համար միջազգային մրցույթ կանցկացնի


  
դիտումներ: 199

Ֆրանսիան միջազգային ճարտարապետական մրցույթ կանցկացնի հրդեհի հետևանքով փլուզված Նոտր Դամի սրածայր աշտարակի վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ճարտարապետների շրջանում միջազգային մրցույթ կանցկացվի փլուզված սրածայր աշտարակը փոխելու համար», - հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը նախարարների խորհրդի նիստից հետո:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր Փարիզի Աստվածամոր տաճարը հինգ տարվա ընթացքում վերականգնելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ տաճարում ուժեղ հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան և ամբողջությամբ մարվել միայն հաջորդ օրը առավոտյան: Հրդեհի հետևանքով փլուզվել էր տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մեկ երրորդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: