Հայերեն   English   Русский  

Փոքրիկ հայուհին Թուրքիայում կայանալիք համաշխարհային գեղեցկության մրցույթում կներկայացնի Ռուսաստանը


  
դիտումներ: 612

Մայիսին Թուրքիայում կայանալիք «Universe beauty» գեղեցկության, նորաձևության և տաղանդների փառատոնի շրջանակներում Ռուսաստանը կներկայացնի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքից 7-ամյա Անջելինա Մկրտչյանը: Գրում է Rusarminfo.ru-ն:

Մարտին փոքրիկ հայուհին մասնակցել է Moscow Beauty 2019 ընտրական փառատոնին` արժանանալով «Փոքրիկ միսս Մոսկվա» (Little Miss of Moscow) տիտղոսին և հաղթողի թագին:

Անջելինա Մկրտչյանին նկատել են փորձագետները և հրավիրվել մասնակցելու Russian Beauty 2019 գեղեցկության, նորաձեւության և տաղանդների փառատոնին, որի ժյուրին ղեկավարում էր փառատոնի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Վյաչեսլավ Զայցևը: Անջելինան արժանացել է «Ռուսաստանի փոքրիկ գեղեցկուհի» գրան-պրիին, ինչպես նաև որպես մոդել Վյաչեսլավ Զայցևի նոր հավաքածուի ցուցադրությանը մասնակցելու հրավեր ստացել:

Անջելինան Հայկական ազգային մշակույթի կենտրոնի սաներից է, զբաղվում է վոկալով, պարով, թենիսով: Նա երազում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին:

Անջելինա Մկրտչյան

Անջելինա Մկրտչյան

Անջելինա Մկրտչյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: