Հայերեն   English   Русский  

Ուսուցիչներն այնքան են արժեզրկվել, որ ցուցմունք են տալիս, թե ինչպես է դասի ընթացքում հղիացել 3 աշակերտ. Գևորգ Գորգիսյան


  
դիտումներ: 2215

«Մենք կրթության ոլորտում հենց հիմա ունենք ահռելի խնդիրներ»: Այս մասին այսօր կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տալիս, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է 3 աշակերտ. մենք արդեն այդ կարգի խնդիրներ ունենք կրթական ոլորտում: Ուսուցիչներն այնքան են արժեզրկվել և հեղինակազարկվել, որովհետև նախարարը նրանց ընտրակեղծարար է անվանում: Տնօրենը ծնող է կանչում, ծնողը գալիս ու տնօրենի սենյակից զանգում է նախարարին, հեռախոսը փոխանցում տնօրենին, և փոխանակ նախարարը պարզի, թե ծնող կանչելու պատճառը որն է, սկսում է մուննաթ գալ տնօրենի վրա»,- նշեց պատգամավորը:

Վերջինիս խոսքով, առանց այն էլ մեծ խնդիրներ ունեցող այս նախարարությանը պետք է միացվի մշակույթի նախարարությունը, որն իր հերթին է խնդիրներով հարուստ:

Իր ելույթը եզրափակելիս ընդդիմադիր պատգամավորը խոսքն ուղղեց վարչապետին՝ շեշտելով. «Կրկին Սերժ Սարգսյանի համար կարված կոստյումի մասին, պարո՛ն վարչապետ: Շատ եմ խնդրում, հանե՛ք այդ կոստյումը, որովհետև այն ոչ միայն Ձեզ չի սազում, այլև Ձեր թիմակիցները՝ Ձեր կուսակցության վարչության անդամները, ամենափորձառուները, հարցին պատասխանելիս հղում են անում Ձեզ, ասում են՝ մենք չգիտենք, պարոն Փաշինյանին հարցերը տվեք, մենք չգիտենք. սա էլ է վատ հիշողություն և դեժավյու»:






Մեկնաբանություններ - 1

agob.k     18.04.2019 asbes charunaqek aveli bornikner q chadnan arten kij jen ? nikol u ir hamaqirner ays a irenj plan
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: