Հայերեն   English   Русский  

​Պերուի նախկին նախագահը ինքնասպանություն է գործել


  
դիտումներ: 132

Պերուի նախկին նախագահ (1985-1990, 2006-2011) Ալան Գարսիան, ինքնասպանության փորձ անելով դատարանի որոշմամբ կոռուպցիայի գործով իրեն ձերբակալելու պահին, մահացել է հիվանդանոցում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով TeleSUR հեռուստակայանին:

Դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել Գարսիային 10 օրով: Այն պահին, երբ դատախազության աշխատակիցները նրա տանը ներկայացրել են օրդերը, նա ինքնասպանություն է գործել:

Ինչպես նշել է Պերուի ներքին գործերի նախարար Կառլոս Մորանը, հանրապետության իրավապահ մարմինները Գարսիային ձերբակալելիս գործել են օրենքի շրջանակներում: «Ոստիկանության աշխատակիցները, կատարելով դատարանի որոշումը, գործել են համապատասխան կարգի շրջանակներում»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը:

Ըստ դատարանի որոշման՝ քննչական մեկուսարանում պետք է հայտնվեն նաև Պերուի արտադրության նախկին նախարար Լուիս Նավան և պետական Petroperu նավթային ընկերության փոխնախագահ Միգել Աթալան: Նրանք, ինչպես և Գարսիան, կասկածվում են կոռուպցիայի մեջ բրազիլական Odebrecht շինարարական ընկերության գործով:

Անցած տարվա նոյեմբերին դատարանն արգելեց Գարսիային 18 ամսվա ընթացքում հեռանալ երկրից: Նախաքննության կարծիքով՝ քաղաքական գործիչը կարող էր 100 հազար դոլար ստանալ Odebrecht-ից ընկերության համար շահավետ պայմանագրեր կնքելուն նպաստելու փոխարեն: Պետության նախկին ղեկավարն իր մեղքը հերքում է: 2018 թ. նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 3-ը նա ապաստանել է Ուրուգվայի դեսպանատանը, բայց երբ հրաժարվել են նրան ապաստան տալ, նա լքել է նստավայրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: