Հայերեն   English   Русский  

Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու


և դրան օժանդակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործն ուղարկվել է դատարան


  
դիտումներ: 777

Ավարտվել է Լոռու մարզպետա­րանի Թուման­յանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի կողմից շահառու անձանց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու, դրա վճարումը շարունակելու,

նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար նրանից ապօրինի վարձատրություն պահանջելու և նույն գործակալության աշխատակցի միջոցով ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդմասի 2-րդկետով, 3121-րդ հոդվա­ծի 3-րդմասի 1-ինկետով, 3121-րդ հոդվածի 2-րդմասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ա. Ղ.-նընտանիքների անապահովության գնահատման համակար­գում հաշվառվելու նպատակով, 2013թ. դեկտեմբերին դիմել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալության պետ Ա. Գ.-ին, ներկայացել որպես միայնակ մայր և ընդգրկվել ընտանիքների անապահո­վութ­յան գնահատման համակարգում:

Որոշ ժամանակ անց վերջինստեղեկանա­լով Ա. Ղ.-ի կողմից փաստացի ամուսնու հետ համատեղ բնակվելու և այդ հանգամանքն իրենցից թաքցնելու մասին՝ 2014թ. հունվար ամսվա վերջին քաղաքացուն հրավիրել է իր աշխատա­սենյակ և իր լիազորութ­յունների շրջանակներում՝ ամուսնու հետ համատեղ բնակվելու հան­գա­մանքն անտեսելու և նրան այդ հիմքով ընտանիքների անապահովության գնահատման համակար­գից դուրս չթողնելու նպատակով, որպես ապօրինի վարձատրություն, պահանջել գործակալութ­յան մասնագետ Ա. Թ.-ի միջոցով իրեն տալ յուրաքանչյուր տարվա համար վճարվող մի քանի ամսվա նպաստի գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալութ­յաննշված մասնագետը ապահովել է ուղիղ կապ գործակալության պետի և քաղաքացու միջև և վերջինիս կողմից անձամբ ու որպես միջնորդ հանդես եկած նրա մոր՝ Ե. Ղ.-ի միջոցով, 2015-2017թթ. գործակալության շենքում մաս-մաս ստացած ապօրինի վարձատրության գումարը փոխանցել է Ա.Գ.-ին՝ այդ կերպ օժանդակելով վերջինիս ապօրինի վարձատրություն ստանալուն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ գործակալությաննախկինպետը սոցիալական աջակցության նպաստի շահառու ևս մեկ անձից, նույնպիսի նպատակներով, պահանջելէապօրինիվար­ձատրություն` տարվա մեկամսվանպաստիգումարը՝ 37.500 ՀՀդրամ, որը 2011-2016 թվականներիընթաց­քում` երկուամիսըմեկ, անձամբստացել է իրաշխատասենյակում:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրաՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Թումանյանի սոցիալական աջակցության տարած­քային գործակալության նախկին պետ Ա. Գ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.105.545 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալու համար, իսկ Ա. Թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-3111 հոդվածի 1-ին մասով՝ Ա. Գ.-ի կողմից 116.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու համար:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում Ա.Թ.-ի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է:

Առաջադրված մեղադրանքներում ինչպես գործակալության նախկին պետը, այնպես էլ մասնագետն իրենց լիովին մեղավոր են ճանաչել:Ա. Գ.-ի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ է մուծվել 1.105.545 ՀՀ դրամ գումարը՝ որպես վնասի հատուցում:

Գործակալության մասնագետ Ա.Թ.-ի նկատմամբ որոշում է կայացվել համաներման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ գործակալության նախկին պետ Ա. Գ.-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն:

Քրեական նշված գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ միասին ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: