Հայերեն   English   Русский  

Հրազդանի կիրճում ավտոմեքենա է կողաշրջվել. տուժածներ չկան


  
դիտումներ: 746

Ապրիլի 17-ին, ժամը 17:36-ին ՛՛911՛՛ ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանի մոտակայքում,

տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Գ.Խ.) և «Opel Vectra» (վարորդ՝ Ս.Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: