Հայերեն   English   Русский  

Թրամփի խորհրդականը Մոսկվա է այցելել. «Коммерсантъ»


  
դիտումներ: 87

«Коммерсантъ» թերթի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի հարցերով խորհրդական Ֆիոնա Հիլլի գլխավորած ամերիկյան պատվիրակությունը Մոսկվա է ժամանել: Գրում է Russian.rt.com-ը:

Թերթի տվյալներով` այս այցի մասին կողմերը պաշտոնապես չեն տեղեկացրել: Թերթը գրում է, որ Հիլլը հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի և ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների հետ:

Որոշ տեղեկությունների համաձայն` սա Հիլլի առաջին այցը չէ Մոսկվա Թրամփի խորհրդականի պաշտոնում:

Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերին աշխատանքային այցով Ռուսաստան էր ժամանել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Այցի ընթացքում Բոլթոնը, մասնավորապես, հանդիպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` սպառազինության մասին համաձայնագրեր, Սիրիայի, Իրանի, ԿԺԴՀ-ի թեմաները և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: