Հայերեն   English   Русский  

Հայազգի միլիոնատերը կօգնի վերկանգնել Փարիզի Աստվածամոր տաճարը


  
դիտումներ: 511

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գործարար, Badoo համացանցային ծանոթությունների ծառայության հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց) ֆինանսական աջակցություն կցուցաբերի օրեր առաջ ուժեղ հրդեհից տուժած Նոտրի Դամիի վերականգնման համար: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Նոտր Դամում սարսափելի ողբերգության կապակցությամբ ես զգալի նվիրատվություն կանեմ տաճարի վերականգնման համար: Ես խոստանում եմ փոխանցել այն եկամտի 100%-ը, որը Badoo-ն ապրիլին կստանա Ֆրանսիայում 22 միլիոն օգտատերերից: Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է», - գրել է գործարարն ինստագրամի իր էջում:

Անդրեյ Օհանջանյանցը (կեղծանուն Անդրեյ Անդրեև) ծնվել է 1975 թ. փետրվարի 3-ին Մոսկվայում: Նա մեր օրերի առաջատար և ամենահաջողակ համացանցային ձեռնարկատերերից մեկն է: Անդրեևը հիմնել է Mamba и Badoo համացանցային ծանոթությունների կայքը, որոնք բազմամիլիոն տարեկան շրջանառություն ունեն: Գործարարի կարողությունը 500 միլիոն դոլար է գնահատվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: