Հայերեն   English   Русский  

​Հունաստանը վերբալ նոտա է հղելու Գերմանիային ռազմական փոխհատուցման պահանջով


  
դիտումներ: 177

Հունաստանի կառավարությունը մոտ ժամանակներս վերբալ նոտա կհղի Գերմանիային, որպեսզի բանակցություններ սկսի երկրին Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ հասցրած վնասի փոխհատուցման ընթացակարգի շուրջ: Այդ մասին երեկ երեկոյան խորհրդարնի նիստում հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Նրա խոսքով՝ Հունաստանի փոխհատուցման պահանջները վերաբերում են «ռազմական փոխհատուցումներին երկրի արտադրական հիմքի ավերման համար, փոխհատուցմանը ռազմական հանցագործությունների հարազատներին, օկուպացիոն պարտքի [Հունաստանի բանկից նացիստների վերցրած ոսկին և փողը] վերադարձին, գողացված հնագիտական արժեքների և ընտանեկան մասունքների վերադարձին»:

«Մեր գլխավոր նպատակը չի կարող այլ բան լինել, քան պայմանավորվել Գերմանիայի հետ նստել, վերջապես, երկխոսության սեղանի շուրջը: Իբրև իրավահավասար գործընկերներ, որպես ընկերներ և դաշնակիցներ»,- ասել է Ցիպրասը:

Համաձայն Հունաստանի պետական գանձապետարանի հաշվարկների՝ Գերմանիայի պարտքը Հունաստանին կազմում է 269,547-309,499 մլրդ եվրո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: