Հայերեն   English   Русский  

Հայազգի 7 գործարար ընդգրկվել է Ռուսաաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշում


  
դիտումներ: 535

Forbes ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսաստանի Դաշնության 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշը, որում հայազգի 7 գործարար է ընդգրկվել: Գրում է Rusarminfo.ru-ն:

Վարկանիշի 29-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը: Նրա կարողությունը 3,7 միլիարդ դոլար է գնահատվում: 32-րդ տեղում հայտնվել է «Մագնիտ» մանրածախ ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան)` 3,5 մլրդ դոլարով:

Վարկանիշի 44-րդ հորիզոնականը 2,3 միլիարդ դոլարով զբաղեցրել է հայազգի գործարար, Badoo համացանցային ծանոթությունների ծառայության հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց), իսկ 103-րդ տեղը` 950 միլիոն դոլարով Ռուբեն Վարդանյանը:

«ՌԵՍՈ-Գարանտիայի» համասեփականատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները 134-րդ և 135-րդ հորիզոնականներն են զբաղեցրել` յուրաքանչյուրը 800 միլիոն դոլար կարողությամբ: Գործարար Սերգեյ Ավդոլյանը 146-րդ հորիզոնականում է հայտնվել, որի կարողությունը 700 միլիոն դոլար է գնահատվել:

Ռուսաստանի ամենահարուստ գործարար 24 միլիարդ դոլար կարողությունով ճանաչվել է «Նովատեկ» ընկերության սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017 թ. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում 8 հայազգի գործարար է ընդգրկվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: