Հայերեն   English   Русский  

Քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայողի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ


  
դիտումներ: 192

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին,

որ 2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Նարեկ Կարենի Սաֆարյանը զորամասի զինանոցում ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք: Վերջինս տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբը, որը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ, մեկնել է դեպքի վայր:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ՝ ապրիլի 18-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, գրանցվել է Նարեկ Սաֆարյանի կենսաբանական մահը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ, քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով` դատարանի` օրինականուժիմեջմտածդատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: