Հայերեն   English   Русский  

Թուրքիայում քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ


  
դիտումներ: 216

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը շնորհավորել է գլխավոր ըննդիմադիր«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուին՝ Ստամբուլի քաղաքապետ նշանակվելու կապակցությամբ։

HDP-ի համանախագահ Բուլդանը հաջողություններ է մաղթել Իմամօղլուին և առաջարկով հանդես եկել։

Փերվին Բուլդանը նշել է, որպես Ստամբուլի քույր քաղաք՝ լավագույն համադրությունը կլինի Կարսը։

Նրա խոսքով՝ իրենց կուսակցությունն էլ առաջին անգամ է հաղթում Կարսում։

Միջանկյալ նշենք, որ ընդդիմադիր CHP-ն վերջին 25 տարում առաջին անգամ է հաղթել Ստամբուլում։

HDP-ի թվիթերյան պաշտոնական էջում նույնպես գրառում է կատարվել Էքրեմ Իմամօղլուի ընտրվելու կապակցությամբ։

«Շնորհավորում ենք քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Երկրի յուրաքանչյուր կողմում ծավալվող ժողովրդավարության և իրավական պայքարում վաղ թե ուշ հաղթելու ենք»,֊ասված է գրառման մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: