Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն պահանջում է, որպեսզի բանակցությունների ընթացքում Պոմպեոյին մեկ այլ պատվիրակ փոխարինի


  
դիտումներ: 173

Հյուսիսային Կորեան պահանջում է Միացյալ Նահանգներից, որպեսզի Կորեական թերակղզու միջուկային զինաթափման շուրջ բանակցություններում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին մեկ այլ պատվիրակ փոխարինի: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությանը:

Ինչպես նշվել է, Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն Պոմպեոյին մեղադրում է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի մեկնաբանությունների նշանակությունը նվազեցնելու մեջ, որը հայտարարել է, որ Վաշինգթոնը մինչև տարեվերջ պետք է միջուկային զինաթափման շուրջ բանակցությունները շարունակելու համար փոխադարձ ընդունելի պայմաններ առաջարկի:

Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ-ում նոր տակտիկական կառավարվող զենք են փորձարկել:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը մասնակել էր զենքի փորձարկմանը, կարևորել է դրա մշակումը երկրի մարտունակության և պաշտպանության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: