Հայերեն   English   Русский  

Երևանում կալանավորը կտրել է երակները, տեղափոխվել հիվանդանոց ու կրկին նույն քայլին դիմել


  
դիտումներ: 191

25 տարեկան կալանավորը բողոքում է իր հանդեպ հարուցված քրեական գործի քննությունից։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 25–ամյա մի կալանավոր երակները կտրելու միջոցով վնասել է ինքն իրեն։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Կալանավորը կտրել է երակները, որից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց` օգնություն ցուցաբերելու։ Հիվանդանոցում նա ագրեսիվ վարք է դրսևորել ու կրկին փորձել ինքնավնասում կատարել։ Բժիշկները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո նա կրկին տեղափոխվել է ՔԿՀ»,–ասաց Նավիկյանը։

Նա հայտնեց նաև, որ կալանավորը բողոքում է իր հանդեպ հարուցված քրեական գործի քննությունից։

Ի դեպ, 25–ամյա տղան կալանավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 176–րդ հոդվածով` կողոպուտ կատարելու համար։ Նա մինչ այդ արդեն իսկ դատապարտված է եղել գողության համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: