Հայերեն   English   Русский  

Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կրկին առաջատար դիրքերում է. հարցում


  
դիտումներ: 238

«Վարկանիշ» սոցիոլոգիական խումբը հրապարակել է հերթական հարցումը, որը ցույց է տվել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուներ Վլադիմիր Զելենսկու և Պյոտր Պորոշենկոյի հաղթանակի հնարավորությունները: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես նշվել է կազմակերպության կայքում, հարցվածների 52% -ը հայտարարել է Զելենսկու օգտին քվեարկելու մտադրության մասին, իսկ 19% -ը` Պորոշենկոյի օգտին: Եվս 19%-ը նշել է, որ դեռևս չի կողմնորոշվել, իսկ 10% -ը չի պատրաստվում մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:

Այն անձանց խմբում, որոնք հստակորեն որոշել են մասնակցել ընտրություններին, 58% -ը վստահորեն հայտարարել են Զելենսկու օգտին քվեարկելու մտադրության մասին, ևս 22% -ը նշել է, որ ընտրելու են Պորոշենկոյին, իսկ 20% -ը նշել է, որ դեռևս չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ հարցվածների շրջանում, ովքեր հայտարարել են քվեարկելու հստակ մտադրության մասին, 73%-ը նշել է Զելենսկու օգտին, իսկ 27%-ը Պորոշենկոյի օգտին քվեարկելու մտադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: