Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը Ռուսաստան կայցելի. Կրեմլ


  
դիտումներ: 346

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ապրիլի երկրորդ կեսին Ռուսաստան կայցելի և կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից: Գրում է Russian.rt.com-ը:

«Վլադիմիր Պուտինի հրավերով Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընն ապրիլի երկրորդ կեսին Ռուսաստանի Դաշնություն կայցելի», - նշվել է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպման ակտիվ նախապատրաստական աշխատանքների մասին:

Հարավային Կորեայի ԶԼՄ-ների տվյալներով` Կիմ Չեն Ընը Վլադիվոստոկ կարող է զրահապատ գնացքով ուղևորվել: Նշվում է, որ ուղևորության երկու տարբերակ է դիտարկվում` անմիջապես ԿԺԴՀ-ից դեպի Ռուսաստան, կամ Չինաստան այնուհետև ՌԴ;

Դա կլինի Կիմ Չեն Ընի առաջին այցը Ռուսաստան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: