Հայերեն   English   Русский  

Բրիթնի Սփիրսի մայրը կասկածում է, որ դստերը բռնի կերպով են հոգեբուժարանում պահում


  
դիտումներ: 828

Երգչուհի Բրիթնի Սփիրսի մայրը հասկացնել է տվել, որ իր 37-ամյա դուստրը կամավոր հոգեբուժական կլինիկա չի տեղափոխվել: Գրում է Russian.rt.com-ը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երգչուհին հոգեբուժարանում բուժման կուրս սկսելուց հետո առաջին անգամ հայտնվել էր հասարակության առաջ: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` երգչուհին բուժման ուղարկվել է նյարդային պոռթկման պատճառով, որը տեղի էր ունեցել հոր հիվանդության պատճառով: Սակայն համացանցում վերջերս նոր տեղեկություն է տարածվել, որ Սփիրսին հիվանդանոցում եփական կամքին հակառակ են պահում:

Համացանցում այժմ կարելի է բազմաթիվ հաղորդագրություններ գտնել #FREEBRITNEY հեշթեգով, որոնցում երկրպագուները պահանջում են ազատ արձակել երգչուհուն կամ ժխտել տարածված լուրերը: Դրանցից շատերը հավանություն է արժանացնում նաև երգչուհու մայրը` Լիին:

«Հուսով եմ, որ դուք կաջակցեք Բրիթնիին` փորձելով վերջ դնել նրա անկայուն հոգեկան վիճակին: Ես իսկապես հույս ունեմ, որ ձեր դստեր նախկին հիվանդ ամուսինը նրան իր կամքին հակառակ չի պահում հոգեբուժարանում», - շատ հաճախ նման մեկնաբանություններով են հանդես գալիս երգչուհու երկրպագուները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: