Հայերեն   English   Русский  

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ստանձնեց Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը


  
դիտումներ: 595

Ապրիլի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։

Ժողովի սկզբում ՀՀ ներկայացուցիչը Խմբի անունից Ֆրանսիայի պատվիրակությանը հայտնեց այն հսկայական տխրության մասին, որը համակել է բոլորին՝ Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետալի հրդեհի պատճառով և Ֆրանկոֆոն խմբի համերաշխությունն արտահայտեց Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին։

Ժողովի ժամանակ դեսպան Տեր-Ստեփանյանը կարևորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ-ի միջև համագործակցության խթանումը՝ վստահեցնելով, որ Խմբում նախագահող Հայաստանի պատվիրակությունը կաշխատի երկու կազմակերպությունների միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։

Նա նաև ներկայացրեց Ֆրանկոֆոն խմբում Հայաստանի նախագահության ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ Ֆրանկոֆոն խմբի կողմից հարգանքի տուրքի միջոցառումը Շառլ Ազնավուրին 2019թ․ ընթացքում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՖՄԿ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության համատեղ միջոցառումը՝ «Ապրել միասին»-ի արժեքները խթանելու վերաբերյալ, 2020թ․-ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: