Հայերեն   English   Русский  

​Անձրևից Գյումրիում տուն է փլվել


  
դիտումներ: 426

Ապրիլի 17-ին և 18-ի գիշերը Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փլուզում է գրանցվել: Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,

որ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի տներից մեկի ճակատային հատվածից տեղի է ունեցել փլուզում: Բնակարաը չբնակեցված է, փլուզման պահին էլ ոչ մեկը տարածքում չի եղել:

Փրկարարները դեպքի վայրում պարզել են՝ փլուզվել է 1920-ական թվականներին կառուցված տան առաստաղը, արտաքին պատը, առաջացել են նաև ճաքեր, առկա է նաև հետագա փլուզման վտանգ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: