Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է, որ ցանկության դեպքում կարող էր դադարեցնել Մյուլերի հետաքննությունը


  
դիտումներ: 105

Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը թվիթերում գրառում է կատարել, որ իրավունք ուներ դադարեցնել «ռուսական միջամտության» գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը, սակայն դա չի արել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես իրավունք ունեի դադարեցնել վհուկների որսը, եթե ցանկանայի: Ես կարող էի բոլորին վռնդել, այդ թվում նաև Մյուլերին, եթե ցանկանայի: Ես որոշեցի դա չանել: Ես իրավունք ունեի օգտվել գործադիր իշխանության արտոնություններից: Բայց չեմ օգտագործել այն», - գրել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ էր արեց պարզել, թե արդյոք Մյուլերի հետաքննությունը օրինական է եղել:

Նա նաև կոչ է արել երբեք թույ չտալ արդարադատության համակարգի օգտագործումը քաղաքական նպատակներին հասնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: