Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում հայտնել են Նոտր Դամի հրդեհի հնարավոր պատճառը


  
դիտումներ: 171

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիական դատական իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ ըստ քննիչների, «էլեկտրական կարճ միացումն, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է Փարիզի Աստվածամոր տաճարի ուժեղ հրդեհին»: Գրում է Russian.rt.com-ը:

Պաշտոնյան նաև հայտարարել է, որ քննիչները «դեռևս անվտանգության նկատառումներից ելնելով` հնարավորություն չունեն մուտք գործել տաճար, որպեսզի աշխատեն»:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան Նոտր Դամի տաճարում մեծ հրդեհ էր տեղի ունեցել: Այն շարունակվել էր ավելի քան 12 ժամ: Հրդեհը հանգեցրել է լայնամասշտաբ վնասների, մասնավորապես, փլվել էին տաճարի սրածայր աշտարակն ու տանիքի զգալի մասը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: