Հայերեն   English   Русский  

«Ձեր բացառիկ ավանդը երաժշտական արվեստում ոգեշնչման աղբյուր է շատերի համար»․ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը՝ Կոնստանտին Օրբելյանին


  
դիտումներ: 1119

«Դելոս Միջազգայինի» A&R Արտիստների և երգացանկի հարցերով տնօրեն, երկրագնդով մեկ ճանապարհորդող դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը Հայաստանում երկար ժամանակ մնալուց հետո վերջերս վերադարձել է Սան Ֆրանցիսկոյի իր տուն, որտեղ նրան հաճելի անակնկալի են բերել Կալիֆոռնիայի քաղաքական գործիչներից ստացված շնորհավորական բազմաթիվ նամակները՝ 2019 թ․ Գրեմմի մրցանակաբաշխությանը «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված լինելու առթիվ:

Օրբելյանն ու աուդիո ինժեներ Վիլիուս Կերասը գնահատանքի են արժանացել հրաշալի բարիտոն լուսահոգի Դմիտրի Խվորոստովսկու մասնակցությամբ ձայնագրված Վերդիի «Ռիգոլետտո»-ի համար:

Լոնդոնի քաղաքապետ

Օրբելյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդից, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Նենսի Փելոսիից՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անունից, և Կալիֆոռնիայի Նահանգային ժողովի անդամներ Ֆիլիպ Թինգից ու Դեյվիդ Չիուից՝ այն մարմնի անունից, որտեղ նրանք ծառայում են:

Բրիդը գովասանքի հետևյալ խոսքերն է հղել Օրբելյանին. «Ձեր բացառիկ ավանդը երաժշտական արվեստում ոգեշնչման աղբյուր է շատերի համար և հանդիսանում է Սան Ֆրանցիսկոյի յուրահատուկ ու ծաղկող արվեստի և մշակութային լանդշաֆտի հարստացման անբաժան մասը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: