Հայերեն   English   Русский  

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը․ Դավիթ Սանասարյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 402

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, և ժամանակավորապես դադարեցվել է նրա պաշտոնավարությունը, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

"Խորհուրդ ու խնդրանք

Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր դեպքերում տեղեկատվական տարատեսակ տարափի պայմաններում մի պահ կանգ առեք և հիշեք, որ պետական շահը գլխավորն է։

Սիրելիներ ջան, գոտեպնդված ու միևնույն ժամանակ համեստացած եմ ձեր մեծ վստահության մթնոլորտում։

Հ.Գ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: