Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունն արգելել է «դեղին բաճկոններին» Նոտր Դամի հարևանությամբ ակցիաներ անցկացնել


  
դիտումներ: 260

Ֆրանսիայի մայրաքաղաքի պրեֆեկտուրան արգելել է «դեղին բաճկոններին» Փարիզի Աստվածամոր տաճարի հարևանությամբ ապրիլի 20-ին բողոքի ակցիաներ անցկացնել: Գրում է Russian.rt.com-ը:

««Դեղին բաճկոնների» ներկայացուցիչների հայտարարված կամ պլանավորած երթերը, բողոքի ցույցերը կամ հանրահավաքները Նոտր Դամի տարածքում արգելվում են», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

Գերատեսչությունում բացատրել են, որ արգելքը կիրառվում է «անվտանգության նկատառումներից ելնելով և դեպքի վայրում անվտանգության գործողությունների իրականացման, ինչպես նաև Փարիզի դատախազության կողմից բացած գործի հետքերի և ապացույցների հավաքագրման պատճառով»:

Ավելի վաղ ֆրանսիական դատական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել էր, որ ըստ քննիչների, «էլեկտրական կարճ միացումն է, ամենայն հավանականությամբ, հանգեցրել Նոտր Դամի հրդեհին»:

Ապրիլի 15-ին տաճարում ուժեղ հրդեհ բռնկվեց, որը ավելի քան 12 ժամ անց հաջողվեց ամբողջովին մարել: Հրդեհի հետևանքով փլուզվեցին տաճարի սրածայր աշտարակը և տանիքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: