Հայերեն   English   Русский  

Կոլոմոյսկին Պորոշենկոյին իր խամաճիկ է անվանել


  
դիտումներ: 199

«Экономическая правда» թերթի փոխանցմամբ` գործարար Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին իր խամաճիկ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

Բացի այդ նա մեկնաբանել է նաև Կիևի դատարանի որոշումը «ПриватБанк-ի» անօրինական ազգայնացման վերաբերյալ:

Նշվում է, որ լրագրողը գործարարին հարցրել է` արդյոք նման վճիռը կապված է Պորոշենկոյի ազդեցության թուլացման հետ:

«Ոչ: Նա պարզապես իմ խամաճիկն է և իր լիազորությունների ավարտի վերջին ամսվա ընթացքում նա կկատարի այն ամենը, ինչ իրեն կհանձնարարվի: Նա կարծում էր, որ ինչ-որ մեկն իր խամաճիկն է: Կարծում եմ` նա իմ խամաճիկն է: Կանի այն ամենը, ինչ իրեն կասեն: Որպեսզի քավի իր մեղքերը», - ասել է Կոլոմոյսկին:

Ավելի վաղ Կիևի վարչական դատարանը «ПриватБанк-ի» ազգայնացումն անօրինական էր ճանաչել: Պորոշենկոն հայտարարել էր, որ երկրում կարող է դեֆոլտ տեղի ունենալ տվյալ ֆինանսական հաստատությունը Կոլոմոյսկուն վերադարձնելու պատճառով:

2016 թ. դեկտեմբերի 18-ին կառավարությունը որոշեց ազգայնացնել ուկրաինական «ПриватБанк»-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: