Հայերեն   English   Русский  

Պետք է ցանկացած պահ օգտագործել թշնամու սադրիչ քայլերը ձախողելու համար.Աշոտ Ասատրյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 367

Ադրբեջանական կողմը օգտվելով մեր կողմի «փակ բերան» լինելու հանգամանքից, ամեն անգամ ԱԳ նախարարների հանդիպումից հետո սկսում է բացի պաշտոնական հայտարարությունը

նաև այլ մանրամասներ ներկայացնել հանդիպումներից և պայմանավորվածությունից:

Հնարավոր է դրանց մեծ մասը հորինված են, հնարավոր է դրանք հատուկ տարածվում են հասարակության տրամադրությունը ստուգելու համար, սակայն մեր լռությունը հետագայում թանկ գին է ունենալու, քանի որ մարդիկ սկսելու են տեղեկատվական քաղցը լռացնելու համար օգտվել թշնամու հարթակներից, նրանց էլ եթե լսենք այսօր-վաղը Արցախի կեսը կհանձնենք, մյուս կեսն էլ մինչև տարվա վերջ:

Տեղեկատվական հարթակում սրանց հետ արդար խաղի կանոններով աշխատել չի կարելի, պետք է ցանկացած պահ օգտագործել թշնամու սադրիչ քայլերը ձախողելու համար ու թույլ չտալ, որպեսզի նրանք մտնեն նաև մեր հասարակության քննարկվող թեմաների մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: