Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն անտեսել է միջուկային պատերազմից խուսափելու Ռուսաստանի առաջարկը


  
դիտումներ: 174

Ենթադրվում էր, որ երկրները պետք է համաձայնության գան ամենաբարձր մակարդակով

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է համատեղ հայտարարություն ընդունել պետությունների ղեկավարների մակարդակով միջուկային պատերազմի կանխարգելման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է "Коммерсант" պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Գրում է Mk.ru-ն:

Չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթը Վաշինգթոնին փոխանցվել է դեռևս 2018 թ. հոկտեմբերին` Մոսկվան դեռևս պատասխան չի ստացել:

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, Մոսկվան առաջարկել է ամերիկյան իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխարգելելու համար միջուկային զենքի չարտոնված կամ պատահական օգտագործումը, քանի որ դա կարող է սպառնալ երկու երկրների լիակատար ոչնչացմամբ:

Հայտարարության մեջ նշվել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, այդիսկ պատճառով «այն երբեք չպետք է սանձազերծվի»: Սակայն ռուսական կողմն արդեն 6 ամիս սպասում է իր առաջարկի պատասխանին:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Միացյալ Նահանգները կասեցրեց միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը: Վաշինգթոնի հայտարարությունների համաձայն` դրա պատճառ դարձել է Մոսկվայի կողմից համաձայնագրի պայմանների ենթադրյալ սիստեմատիկ խախտումը:

Ռուսաստանը խոստացավ արձագանքել հայելային միջոցներով: Ընդ որում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Մոսկվան չի ներգրավվի սպառազինությունների մրցավազքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: