Հայերեն   English   Русский  

​ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման հարցը չի քննարկվել, սակայն դա հաջորդ քայլը կլինի. ԵՄ ԱԳՆ


  
դիտումներ: 1115

Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները դեռևս չեն քննարկել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների խստացման հարցը, սակայն դա կարող է ըստ իրավիճակի հաջորդ քայլ դառնալ: Գրում է Russian.rt.com.-ը:

“Երկուշաբթի արտաքին գործերի խորհրդի հանդիպմանը տեղի է ունեցել ցուցակի ընդլայնում: Սակայն դեռևս չի քննարկվել հուլիս և սեպտեմբեր ամիսներին ընդունված տնտեսական պատժամիջոցների խստացման և սահմանափակող կարգերի հարցը: Այդ դեպքում դա հաջորդ քայլ կլինի”, - հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը, ով նաև հավելել է, որ Մինսկյան բանակցությունների դրական արդյուքնների դեպքում Ուկրաինայի հարցող առաջնորդների քննարկումը շարունակական չի լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: