Հայերեն   English   Русский  

Ազգային ժողովը ընդունեց ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանելուն ուղղված օրենքի նախագիծը


  
դիտումներ: 742

Շարունակվում է Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանը: Լիագումար նիստի քննարկման օրակարգում «Պետական տուրքի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն է: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը այսօր հիմնական զեկուցողն է:

Քիչ առաջ ԱԺ-ն 47 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ արդեն ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը, որը վերաբերում էր նաև ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանելուն:

Մինչ հարցը քվեարկության դնելը՝ պատգամավորները իրենց տեսակետները արտահայտեցին հարցի վերաբերյալ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասաց, որ իրենք ոչ թե պայքարում են, որ անպայման ներկրվող կլինեկերի վրա էլ հարկեր դրվեն, այլև եթե նախագծի գլխավոր պատասխանատուն իշխող խմբակցությունն է, թող հայտարարեն, որ իրենց առաջարկած նախագիծը ավելի շահությաբեր կլինի, ավելի օգտակար կլինի և իրենք էլ այդ դեպքում կողմ կլինեն:

«Մենք չենք ցանկանում ոչ մեկին նեղացնենք կամ վիրավորենք, ես իմ խմբակցության բոլոր անդամներին զգուշացրել եմ, որ ոչ մեկի հասցեին անձնական վիրավորանք հասցնելը մեզ պատիվ չի բերում, բայց եթե ինչ-որ մեկը մեզ չի հասկանում, ապա տասնապատիկ անգամ նույն վերաբերմունքը կստանա: Մենք ներկայացնում ենք մեր տեսակետը, եթե կարծում եք սխալ ենք, ապա ներկայացրեք ճիշտ տեսակետը մենք էլ ընդունենք: Կարևոր հարցեր քննարկելու փոխարեն, այսօր քննարկում են, թե ցեմենտի գործարանը ինչ գնով ենք ձեռք բերել: Եթե գործարանը 200.000 դոլարով ենք ձեռք բերել և հայտարարողը կարող է ապացուցել, ապա ես պատրաստ եմ նրան նվեր տալ գործարանը, իսկ եթե չապացուցվեց, ապա պետք է պատասխան տա:

Նախարար Տիգրան Խաչատրյանը իր ելույթում անդրադառնալով ՀՀ ներկրվող ցեմենտին՝ ասաց, որ ՀՀ շուկա ներկրված ցեմենտը, հիմնականում հարևան Իրանից, ավելի էժան է, քան տեղական արտադրողն ունի իր արտադրողական ծախսերի արդյունքում։ Եվ ըստ նրա՝ ներկայացված նախագծերով փորձում են պաշտպանական միջոցառում կիրառել ՀՀ-ում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերն ամրապնդելու նպատակով:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: