Հայերեն   English   Русский  

Թուրքերը մտավախություն ունեն, որ Սիրիայի Թել Ռըֆաթ շրջանը կհանձնվի քրդերին


  
դիտումներ: 169

Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Սիրիայի քրդական ուժերը փորձում են ռուսական զինված ստորաբաժանոմների և Սիրիայի կառավարության բանակի աջակցությամբ իրենց վերահսկողության տակ պահել Թել Ռըֆաթ շրջանը։

Թուրքական կողմի պնդմամբ Թել Ռըֆաթ շրջանում ռուսական ուժերը և Սիրիայի կառավարական ուժերի զինվորները ուղեկցում Սիրիայի քուրդ զինյալներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։ Ըստ աղբյուրի՝ վերջիններս սկսել են Թել Ռըֆաթում համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել։

Աղբյուրը ընդգծում է, որ Ասադն այս քայլերով ցանկանում է կանխել քաղաքը Թուրքիայի հովանավորությունը վայելող ընդդիմադիրներ ուժերին հանձնելը:

Ավելի վաղ էլ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե ռուսական զորքերը լքել են Թել Ռըֆաթի առանցքային կարևորություն ունեցող վայրերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: