Հայերեն   English   Русский  

Պեսկովը` Պուտինի և Կիմ Չեն Ընի բանակցությունների մասին


  
դիտումներ: 147

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունների թեմաների մասին: Գրում է News.rambler.ru-ն:

Պեսկովն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումն, ինչպես նաև Կորեական թերակղզու միջուկային զինաթափումը:

Բացի այդ Պուտինը և Կիմ Չեն Ընը կքննարկեն տարածաշրջանային խնդիրներ:

«Քննարկման ուղեբեռը շատ ընդարձակ է», - հավելել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կրեմլում Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպման վայրի գաղտնիությունը պայմանավորված է անվտանգության նկատառումներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: