Հայերեն   English   Русский  

Զելենսկին կատակել է Պորոշենկոյի ձեռքը սեղմելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 293

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին «1 + 1» հեռուստաընկերության եթերում հումորով պատասխանել է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի ձեռքը սեղմելու պատրաստակամության վերաբերյալ հարցին: Գրում է Russian.rt.com-ը:

«Երբ պարոն նախագահն ասաց, որ կկտրի բոլոր կոռումպացված պաշտոնյաների ձեռքերը, ես վստահ չեմ, թե ինչով կարող եմ սեղմել նրա ձեռքը», - Интерфакс լրատվական գործակալությունը մեջբերում է Զելենսկու խոսքերը:

Նման կերպ նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստ է բանավեճերի ավարտից հետո սեղմել Ուկրաինայի նախագահի ձեռքը:

2017 թվականի աշնանը Պորոշենկոն խոստացել էր «ձեռքեր կտրել» ուկրաինական բանակում գողության համար:

Ավելի ուշ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել էր, որ Պորոշենկոն ստիպված կլինի «կտրել իր ձեռքերը» պետական միջոցների յուրացման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: