Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 15-17 տարեկանների ավելի քան 21 տոկոսն աշխատում է


  
դիտումներ: 187

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը տվյալներ է հրապարակել երկրում աշխատող երեխաների վերաբերյալ։

Ըստ այդմ, եթե 2017թ․ Թուրքիայում 15-17 տարեկան երեխաներից աշխատում էր 20․3 տոկոսը, ապա 2018թ․ այդ ցուցանիշը հասել է 21․1 տոկոսի։ Ընդ որում՝ 2017թ․ աշխատում էր նշված տարիքային խմբի տղաների 28․5 տոկոսը, աղջիկների՝ 11․․8 տոկոսը։ Իսկ 2018թ․ աշխատող տղաների թիվը հասել է 30 տոկոսի, աղջիկների թիվը նույնն է մնացել։


Նշենք, որ 2018թ․ վերջի դրությամբ Թուրքիայի 82 մլն 3․882 քաղաքացիներից 22 մլն 920․000-ը կազմում են մինչև 17 տարեկանները։ Այս տարիքային խմբի ներկայացուցիչները 1970թ․ կազմում էին Թուրքիայի բնակչության 48․5 տոկոսը, 1990թ․ ՝ 41․8 տոկոսը, իսկ 2018թ․՝ 28 տոկոսը։

Կանխատեսումների համաձայն՝ 2040թ․ երեխաները կկազմեն Թուրքիայի բնակչության ընդամենը 23․3 տոկոսը, 2060թ․՝ 20․4 տոկոսը, իսկ 2080թ․՝ 19 տոկոսը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: