Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր


  
դիտումներ: 534

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին ուղեկցեց ու հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: Դեսպան Կոպիրկինը դեսպանատան իր գործընկերների հետ ծաղիկներ դրեց Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:


Հյուրերն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ավագ էքսկուրսավար Աստղիկ Եդիգարյանը ներկաներին ծանոթացրեց թանգարանային ցուցադրության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հավաստող վավերագրերի, ցուցանմուշների հետ: Այցի ավարտին պարոն դեսպանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենը ՌԴ դեսպանին նվիրեց ՀՑԹԻ կողմից հրատարակված Հայոց ցեղասպանության պատմությանն առնչվող ռուսերեն լեզվով գրականություն: ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանն ունեցավ նաև հանդիպում քննարկում պարոն դեսպանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: