Հայերեն   English   Русский  

Բայց հիմա դուք հլը պետք է ապացուցեք, որ ձեր գրպանը գնացող գումար չկա.Աշոտ Ասատրյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 468

Հարգելի իշխանության ներկայացուցիչներ և հարակից ասկոլկաներ, ավելի լավ կլինի, որ պետական բյուջեից հատկացվող գումարների մասին որևէ գրառում չանեք, քան փորձեք ամենաանիմաստ ձևով արդարացնել այն: Ու՞մ մոտ եք արդարացնում, այն քաղաքացիների,

որոնց տոնը պատրաստվում եք նշել: Զգում եք չէ՞ որ չի խոսում իրար հետ՝ քաղաքացու մոտ արդարանալ, որ իր տոնի համար որոշակի գումար է հատկացվել:

Ես ամբողջ կյանքում կողմ եմ եղել տոներին ու ուրախություններին, կարծեմ հենց ձեզանից շատերն էին ժամանակին ամեն կոպեկի համար աշխարհով մեկ լինում ու բողոքում: Հիմա հանկարծ մի քանի միլիոն ծախսը ներկայացնում եք մանկապարտեզի մակարդակի մաթեմատիկայի վարժության ձևերով, թե բա՝ մարդա 40 դրամա կազմում, թե բա՝ ձեզ լսենք նոր տարի էլ չենք անի: Բայց կարծեմ հենց դուք կրճատեցիք Էրեբունի-Երևան տոնակատարության գումարը, հենց դուք էիք խոսում գումարների ծախսը կրճատելու մասին: Հիմնականում դուք էիք քննարկում այդ ամենը:

Բայց պարզվեց, որ մի քանի միլիոն դրամը ցանկացած պահի կարելի էր բաժանել ՀՀ բնակչության թվի վրա ու ստանալ մի քանի կոպեկ ու արդարանալ: Նախկինները այդքան չէին ֆայմել, էշ-էշ ատկատ էին անում: Հա իհարկե նախկինում փողերի մի մասը իրանց գրպաններ գնում:Բայց հիմա դուք հլը պետք է ապացուցեք, որ ձեր գրպանը գնացող գումար չկա:

Չէ էլի, ավելի լավա սուս ու փուս կազմակերպեք, մեկա այսքան բողոքողների մեծ մասը մասնակցելու է տոնին: Դե նախկինում էլ բողոքում էին, բայց օրը գալիս էր լավ էլ մասնակցում էին:

Ես հիմա էլ ցանկացած տոնի երկու ձեռքով կողմ եմ, մենակ թե պետության բյուջեն ճիշտ նախատեսվի, որ դրանից ոչ մի այլ կարևոր ոլորտ չտուժի:






Մեկնաբանություններ - 1

agob.k     20.04.2019 ayt kumarnerun mej mas nikolin huliqanner anqasqaj bidi pazanvin irenj mej ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: