Հայերեն   English   Русский  

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար (ժամը 10:00-ի դրությամբ)


​Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


  
դիտումներ: 262

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Տավուշի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում ու Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: