Հայերեն   English   Русский  

Արսեն Ավակովը «Գահերի խաղը» Ուկրաինայի իրականության հետ է համեմատել


  
դիտումներ: 280

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ չի կարողանում գիշերները դիտել «Գահերի խաղ» հեռուստասերիալը, քանի որ Ուկրաինայի իրականությունն իրեն ավելի հետաքրքիր է թվում: Գրում է Russian.rt.com-ը:

«Իսկապես երեք գիշեր չեմ կարողանում դիտել «Գահերի խաղի» նոր ֆանտաստիկ եթերաշրջանը: Չի հետաքրքրում` ուկրաինական իրականությունն ավելի ապշեշեցուցիչ է», - գրել է Ավակովը թվիթերում:

Հիշեցնենք, որ նախօրեին Կիևի Օլիմպիական մարզադաշտում տեղի էր ունեցել նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու բանավեճը:

Ակնկալվում էր, որ մինչև 60 հազար մարդ մարզադաշտում ներկա կգտնվի բանավեճին, սակայն ոստիկանությունը հայտնել է 22 հազար ներկաների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: