Հայերեն   English   Русский  

Քաբուլի կենտրոնում պայթյուն և հրաձգություն է տեղի ունեցել


  
դիտումներ: 297

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյուն և հրաձգություն է տեղի ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է TOLOnews հեռուստաընկերությունը, պայթյունը տեղի է ունեցել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի հարևանությամբ:

Պայթյունից հետո կրակոցներ են հնչել: Միջադեպի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Ավելի վաղ Քաբուլում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մանտիցկին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույի շրջանակներում հայտարարել էր, որ Աֆղանստանում իրավիճակը դեռևս անկայուն է: Նրա խոսքերով` ներկայում դժվար է խոսել երկրում իրավիճակի կարգավորման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: