Հայերեն   English   Русский  

Խուան Գուայդոն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 280

Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ժողովի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն հանրապետության ժամանակավոր նախագահ է հռչակել, հայտարարել է, որ մայիսի 1-ին Վենեսուելայում կանցկացվի «պատմության մեջ ամենաբազմամարդ բողոքի ակցիան»: Այդ մասին գրառում նա կատարել է թվիթերում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մայիսի 1-ի մենք կանցկացնենք «Ազատություն» գործողության վերջնական փուլը, որը պատմության մեջ ամենաբազմամարդը կլինի», - գրել է նա:

Նրա խոսքերով` ցուցարարները պահանջելու են «անցումային կառավարություն» ստեղծել և «ազատ ընտրություններ» անցկացնել:

Ավելի վաղ Վենեսուելայի կառավարությունը արգելել էր Գուայդոյին 15 տարի շարունակ պետական պաշտոն զբաղեցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: