Հայերեն   English   Русский  

Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց


  
դիտումներ: 959

Բրիտանացի երգչուհի Ադելը և ամուսինը` գործարար Սայմոն Կոնեկկին, բաժանվել են: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով երգչուհու ներկայացուցիչներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ադելն ու նրա ամուսինը բաժանվել են: Նրանք վճռական են տրամադրված համատեղ և սիրով դաստիարակել իրենց որդուն: Ինչպես և նախկինում նրանք խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը», - նշվել է տարածված հայտարարության մեջ:

Ադելը «Գրեմմի», Brit Awards, American Music Awards և Skyfall- ի ֆիլմի սաունդթրեքի համար «Օսկար» մրցանակի դափնեկիր է:

2014 թ. նրա նվաճումները գնահատվել են նաև պետական մակարդակով: Երգչուհին մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: