Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին սեռական բռնության դեմ պայքարի կենտրոն է հիմնել


  
դիտումներ: 1045

The Guardian պարբերականի փոխանցմամբ` հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլիի նախաձեռնությամբ Լոնդոնում տեղի է ունեցել Ռազմական գործողությունների գոտում կանանց սեռական բռնությունների դեմ պայքարի միջազգային կենտրոնի բացման արարողությունը:

Կենտրոնի հիմնման գլխավոր նպատակը կլինի կանանց իրավուքնների և հնարավորությունների ընդլայնումը, ռազմական գործողությունների գոտիներում կանանց բռնությունների մակարդակի նվազմանն ուղղված պայքարը, ինչպես նաև բռնաբարությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործիքների որոնումը: Մի քանի շաբաթ առաջ Իրաքի փախստականների և հարկադրաբար տեղափոխվածների համար նախատեսված ճամբարից վերադարձած Ջոլին ընդգծել է, որ այդ կենտրոնը նրանցից յուրաքանչյուրի համար աշխարհը և իրենց կյանքը փոխելու հնարավորություն է: Գրում է Starslife.ru-ն:

Իր ելույթի ընթքացքում Ջոլին հայտարարել է, որ եթե իրեն հարցնեն, թե ում համար է նախատեսված այդ կենտրոնը, ապա ինքը կպատասխանի, որ պատկերացնում է մի աղջկա ում հանդիպել է ճամբարում:

“Նա ընդամենը 13 տարեկան էր և դպրոց հաճախելու փոխարեն նստած էր ինքնաշեն վրանի հատակին` առանց հետագա զարգացման հնարավորությունների: Հակամարտության պատճառով նա այլևս ուսումը շարունակելու և ընտանիք կազմելու հնարավորություն չունի, քանի որ սեռական բռնության զոհ է դարձել…իսկ նրա հայրենիքում նման մարդկանցից խուսափում են` նրանց հետ շփումն ամոթալի համարելով: Մեզ անհրաժեշտ է կրթված երիտասարդների նոր սերունդ, որը ոչ միայն կնստի աշխատասենյակներում, այլ նաև հանդես կգա դատարաններում, կմեկնի թեժ գծեր` փորձելով փոխել ստեղծված իրավիճակը”, - հայտարարել է դերասանուհին:

Իսկ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն իր ելույթի նշել է, որ սեռական բռնությունը հաճախ պատերազմի անբաժան մի մաս է դիտվում, սակայն այնուհետև հավել է, որ չնայած դրան` բոլորը պետք է ձգտեն ինչ-որ բան անել ստեղծված իրավիճակը փոխելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: