Հայերեն   English   Русский  

2016-ի ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ազգությամբ հայի և ադրբեջանցու բողոքները՝ ընդդեմ ՀՀ-ի և Ադրբեջանի, ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի


  
դիտումներ: 551

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ ամսվա ավարտին երկու գանգատի մասին որոշում է ընդունել, որոնք վերաբերում են 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին:

Tert.am-ը ՄԻԵԴ կայքից տեղեկացավ, որ «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» և «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, ՄԻԵԴ-ը բողոքները ճանաչել է անընդունելի:


Ազգությամբ ադրբեջանցի Նուշիրավան Ամրահովը բողոք է ներկայացրել 2016 թվականի իրադարձությունների հետևանքով կրած նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Գանգատում նշվում է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախատում, սակայն ՄԻԵԴ-ը դիմումատուի բողոքը համարել է անհիմն և անընդունելի է ճանաչել այն:

Ինչ վերաբերում է «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» գործին, ապա բողոքը ներկայացրել է Մարտակերտի բնակիչ, ազգությամբ հայ Սվետլանա Խուդունցը: Դիմումատուն հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը Թալիշ գյուղից պայթյունի ձայներ են լսել, նույն օրն առավոտյան ադրբեջանական զորքերը գնդակոծել են Մարտակերտը, ինչի հետևանքով տարհանվել են, ապրիլի չորսին վերադարձել են, իսկ նոր կրակոցներից հետո կրկին տարհանվել են և շատերը այլևս չեն վերադարձել՝ նոր հարձակումների հավանականությունից ելնելով:

Խուդունցը բողոքել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ մի շարք հոդվածների խախտում, այդ թվում՝ կյանքի իրավունքի:

ՄԻԵԴ-ը ընդդեմ Ադրբեջանի բողոքը ևս ճանաչել է անընդունելի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: