Հայերեն   English   Русский  

Խոշոր վթար «Արծվի թևերի» մոտ. Mercedes-ը տապալել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր շրջվել (լուսանկար)


  
դիտումներ: 814

Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Ս.-ն Երևան-Սևան ավտոճանապարհի՝

ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին և մոտ 100 մետր երկարությամբ հատվածում արգելապատնեշը տապալել և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի ճանշինի ծառայողները, որոնք ճանապարհից հեռացրել են երթևեկության համար խոչընդոտ դարձած տապալված երկաթե արգելապատնեշները։

ավտովթար

ավտովթար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: