Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Դավիթ Սանասարյանի գործին


Ֆբ գրառում


  
դիտումներ: 627

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է այն քննարկումներին, որ ծավալվում են լիազորությունները ժամանակավոր դադարեցված՝

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ եզրակացությունը մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։

«Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած ճշմարտության և ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, «բեսպրեդել»-ի ու հովանավորչության անթույլատրելիությունից։

«Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։ Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.04.2019 diq. u bar. artyok nikolin asajner drampanaqan a ? nahkan berk a asi ovker yn ? asorva ichhanutyan mej kdnvog anjer ? anchucht ir janotner u pogojner kalogner annayin harazadner ? sorosaqanner u l.k.p.d.? aha nikol paroyaqanutyan masin a hosum ? yte ech jermaq al nerqenk artyok mi pan q pohvi ? anchucht voj ech ech a inj kuyn al nerqes
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: