Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով հինգ մարդ է զոհվել


  
դիտումներ: 516

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգներում փոթորիկների հետևանքով հինգ հոգի է մահացել` այդ թվում ութ տարեկան երեխա: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ Ֆլորիդա նահանգի Վուդվիլ քաղաքում ծառն ընկել է մի առանձնատան վրա, որի հետևանքով երկու երեխաներ են վիրավորվել` 8-ամյա աղջիկ և 12-ամյա տղա:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աղջիկը հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքների հետևանքով:

Վերջին տվյալներով` աղետը հանգեցրել է նաև Միսիսիպիում երեք մարդու և Ալաբամայում մեկ կնոջ մահվան:

Նշվում է, որ փոթորիկ գրանցվել է ԱՄՆ-ի 24 նահանգներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տեխաս, Լուզիանա, Միսիսիպի և Ալաբամա նահանգներում պտտահողմի հետևանքով ութ մարդ է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: