Հայերեն   English   Русский  

​Վանդալի՞զմ է, թե՞ պատահականություն. Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող վահանակը կոտրված է


  
դիտումներ: 865

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգում Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ճանապարհային վահանակը կոտրված ու ընկած է գետնին։

Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:

Կոտրված վահանակի մասին կայքին ահազանգել են անցորդ–վարորդները: Այժմ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իրավապահների հետ փորձում է պարզել կատարվածի հանգամանքները:

Ի դեպ, Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որի բացումը տեղի է ունեցել 1968–ի ապրիլին, կառուցված է սպիտակ բետոնից և 23 մետր բարձրությամբ ութ կամարից բաղկացած շինություն է:

Արձանի հեղինակը Հրանտ Աղբաբյանն է։ Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամեծ հուշահամալիրն է ԱՄՆ-ում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի խոսնակ Ջոն Փերեսը 2014թ.-ին բանաձև է ներկայացրել, որով նահանգը հաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: AJR 35 բանաձևը կոչ էր անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

2014 թվականի ապրիլի 20-26 Կալիֆորնիայում հայտարարված էր«1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»:

AJR 35 բանաձևում, մասնավորապես, նշվում էր, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեցին 1,5 մլն հայեր՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ: «Հայերը 3000 հազար տարի ապրել էին իրենց բնօրրանում՝ Փոքր Ասիայում, սակայն ենթարկվեցին դաժան ու անարդար հալածանքների Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի շեմին և հետո: Սպանություններ են կատարվել նաև 1894-1896 թթ. և 1909 թվականին»,-ասվում էրփաստաթղթում:

Բանաձևի հեղինակները հիշեցնում են Հոլոքոսթի և Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս: «Հայոց ցեղասպանության իրողությունը չճանաչել, նշանակում է էլ ավելի խորացնել փոքրաթիվ ողջ մնացածների վիշտը, նշանակում է պղծել զոհերի հիշատակը: Պետք է կոչ անել երկրների ղեկավարներին, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, որպեսզի նրանք հավանություն չտան պատմական փաստերի խեղաթյուրմանը: Մենք պետք է խուսափենք ցեղասպան գործողությունների կրկնությունից ու բացատրենք դա ամերիկյան հանրությանը: Կալիֆորնիան տուն է նաև ԱՄՆ խոշորագույն հայ համայնքի համար, հայերը հարստացրել են մեր պետությունը բիզնեսում, գյուղատնտեսության, գիտության ու արվեստի մեջ: Հաշվի առնելով այս ամենը՝ Կալիֆորնիայի նահանգը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-ասվում է բանաձևում:

Կալիֆորնիայի հայ գաղութն ունի տասնամյակների պատմություն։ Առաջին անգամ հայերը այստեղ են եղել 1881 թվականին։ Պարբերաբար, հատկապես առաջին համաշխարհային պատերազմից հետո, նրանց համալրվել են նորանոր գաղթականներով, որոնք բնակություն են հաստատել Լոս-Անջելեսում, Ֆրեզնո քաղաքում ու նրա շրջակայքում։ 1926թվականին Կալիֆորնիայում կար մոտ 20000 հայ, իսկ մեր օրերում Կալիֆորնիայում է բնակվում ամերիկահայության մոտ 40 տոկոսը, 1.000.000 ամերիկահայ։ Կալիֆորնիա նահանգի նշանավոր քաղաքներից են Սան-Ֆրանցիսկոն և Լոս Անջելեսը։






Մեկնաբանություններ - 1

agob.k     21.04.2019 injbes kidek amergan turkerun hed char hntirner unin ? amerqajiner junin ayt hamarjaqutyun turkerun aselu tuk jegaspanutyun araj yk hima ays hucharjan bgjelu arit a u lav kidaqjelov hay ask bidi pogoke aselov turker a chat uchatir betk a linen hayer ? terevs ays korj edev qanknaj a c.i.a.? vor adelutyun sermanen irenj chaherun hamar ? betk a uchatir hedevil haskanalu hamar inj a irogutyun ? u ov a badashanadun ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: