Հայերեն   English   Русский  

Հայերի առկայությունը Շրի Լանկայի պայթյունների զոհերի կամ վիրավորների շրջանում ճշտվում է


  
դիտումներ: 495

Շրի Լանկայում արդեն 8-րդ պայթյունն է որոտացել: Զատկի տոնակատարությունները արնահեղության վերածած ահաբեկչական գործողությունների շարքին արդեն զոհ է գնացել 187 մարդ, մոտ 500 վիրավոր են:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը: Այս մասին տեղեկություն է տարածվել ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում: «Այս զանգվածային սպանությունն ու քաոսը խախտում են Հարության տոնի սիրո փառավոր խորհուրդը»,- իր հերթին Twitter-ում գրել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա աջակցություն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին և երկրի իշխանություններին:

«Մտքով և աղոթքներով մենք զոհերի և նրանց հարազատների հետ ենք»,-եզրափակել է գրառումը Մնացակայանը:

Զատկի տոնակատարությունները արնահեղության վերածած ահաբեկչական գործողությունների շարքին արդեն զոհ է գնացել 187 մարդ, մոտ 500 վիրավոր են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: