Հայերեն   English   Русский  

Պորոշենկոն ընդունեց իր պարտությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում


Սակայն հայտարարեց, որ չի հեռանում քաղաքականությունից


  
դիտումներ: 397

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որ համաձայն տարբեր էկզիտպոլերի արդյունքների՝ իր հակառակորդ Վլադիմիր Զելենսկուց գրեթե երեք անգամ պակաս ձայներ է ստացել պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում, ընդունել է քվեարկության արդյունքները, բայց հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից:

«Եկող ամսին արդեն ես կլքեմ երկրի ղեկավարի պաշտոնը, այդպես որոշեցին ուկրաինացիները: Ես ընդունում եմ այդ որոշումը: Բայց ես հաստատ ուզում եմ ընդգծել, որ չեմ թողնում քաղաքականությունը»,- ասել է նա:

Նա հայտարարել է նաև, որ պատրաստ է օգնել նոր նախագահին հունի մեջ մտնելու համար:

Պորոշենկոն կոչ է արել իր թիմին երբեք չհանձնվել: «Բարեկամներ, դուք ամենից լավն եք»,- նշել է նա՝ դիմելով իր զինակիցներին և թիմին:

«Թանկագին թիմի անդամներ, թանկագին հայրենակիցներ, ԶԼՄ-ների աշխատակիցներ, երբեք մի հանձնվեք: Երբեք, երբեք, երբեք: Մի հանձնվեք և՛ փոքրի, և՛ մեծի դեպքում»,- հավելել է նա՝ միաժամանակ մեկնաբանելով, որ այդ խոսքը պատկանում է Ուինսթոն Չերչիլին:






Մեկնաբանություններ - 1

agob.k     22.04.2019 sorosin u hryanerun ajk luys ? ahavasik jakumov hrya mi nahakah ukrajiner nuyn bes inqan jugaq ???
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: